Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Ինչպես նվազեցնել կլիմաքսի ախտանիշները

Ինչպես նվազեցնել կլիմաքսի ախտանիշները

Կլիմաքս` այս բառից վախենում է յուրաքանչյուր կին, և, կարևոր չէ, թե ով է նա, հանրահայտ մարդ, թե տնային տնտեսուհի:

 

Շատերս ենք լսել, որ կլիմաքսի դեպքում խանգարվում է և ֆիզիկական վիճակը, և ինքնազգացողությունը ու այդ պատճառով յուրաքանչյուր կնոջ կյանքի այս օրինաչափ փուլը սարսափելի է դառնում կրկնակի անգամ: Սակայն կյանքը հրաշալի է դրա բոլոր փուլերում, եթե առկա է գերազանց ինքնազգացողություն և համապատասխան գիտելիքներ այն մասին, թե ինչպես ուշադրություն դարձնել ախտանիշներին և կանխարգելել դրանք:

 

Կլիմաքսի էությունը

 

Օրգանիզմի ծերացման հետ մեկտեղ, առողջության հետ կապված խնդիրներն ավելանում են, դրա համար առողջ երեխաներ ծննդաբերելը կանացի օրգանիզմի համար ուժերից վեր  խնդիր է դառնում և նշանակում է, որ օրգանիզմի այս գործառույթը հարկ է բացառել:

 

Փաստացի դա տեղի է ունենում նաև կլիմաքսի դեպքում: Կնոջ օրգանիզմի վերարտադրողական գործառույթն աստիճանաբար նվազում է և տեղի են ունենում արգանդի և ձվարանների հետաճման գործընթացներ: Կլիմատերիկ ժամանակաշրջանում ծննդաբերելն անհնարին է դառնում, դադարում է մենստրուացիան և նվազում կանացի սեռական հորմոնների մակարդակը:

 

Հասուն կնոջ մոտ տարիքային, հորմոնային պատկերի փոփոխություններով պայմանավորված, տհաճ զգացողություններ են դրսևորվում: Սովորաբար դրանց են դասվում քրտնարտադրությունը, դեպի գլխամաշկ արյունալեցումները, զ/ճ-ի, մարմնի ջերմաստիճանի տատանումներն ու սրտխփոցը և այլն: Բացի այդ, տեղի է ունենում մաշկի ծերացում, նաև մազերն են սկսում թափվել: Ի՞նչ անել:

 

Հորմոններ կլիմաքսի ախտանիշների թեթևացման համար

 

Ըստ էության, կլիմաքսի դրսևորումն ու ախտանիշները թեթևացնելու համար անհրաժեշտ է օրգանիզմին տալ հորմոնների որոշակի չափաբաժին, հատկապես դրանց անբավարարության հետևանքով է այն տուժում: Սակայն հորմոնների հետ հարկ է զգույշ լինել: Չէ որ կանացի երիտասարդությունը երկարաձգելու հիմնական արդյունքի հետ մեկտեղ, դրանք նաև այլ արդյունք են թողնում: Ազդում են կրծքի և ձվարանների բջիջների վրա, սրտի և անոթների աշխատանքն է խանգարվում, նաև օրգանիզմում ավելորդ ճարպերի կուտակման պատճառ դառնում:

 

Երկար տարիներ կլիմաքսային խանգարումների բուժման ուղղության մեջ հորմոնների նշանակումը փոխարինող թերապիայի նպատակ էր հետապնդում: Սակայն, բազմաթիվ հետազոտությունների տվյալներով նման թերապիան մեծ քանակով բացասական կողմեր ունի, որոնցից ամենասարսափելին կրծքագեղձի քաղցկեղի (հատկապես այն կանանց մոտ, ովքեր երեխաներին կրծքով չեն կերակրել), ինսուլտի և սրտամկանի ինֆարկտի հավանականության բարձրացումն է:

 

Շատ կանայք վախենալով հորմոնների ընդունումից առաջացած բարդություններից և գիրությունից, հրաժարվում են նման թերապիայից:

 

Ֆիտոէստրոգեներն առողջության պահապաններ են

 

Բնության մեջ գոյություն ունեն օրգանիզմներ և դրանցից շատերը նման են կանացի հորմոնային նյութերին: Նույնիսկ մեր նախատատերը գիտեին, որ որոշ դեղաբույսեր կանացի երիտասարդությունն ու գեղեցկությունը երկարաձգելու հատկություններով են օժտված: Այդ մասին գիտեն նաև ժամանակակից գիտնականները: Նրանք փորձում են այդ բույսերից ստանալ խտանյութեր կամ լաբորատոր պայմաններում ստեղծել դրանց սինթետիկ նմանօրինակները: Նման նյութերն ունեն մի հավաքական անվանում` ֆիտոէստրոգեներ: Չնայած դրանք մի քանի տեսակի են, սակայն ազդեցության սկզբունքը նույնն է, ըստ էության միատեսակ, պարզապես ազդեցության ակտիվությունն է տարբեր:

 

Կանացի նմանատիպ սեռական հորմոնների միկրոչափաքանակներն ընկնելով կնոջ օրգանիզմ, ազդում են այդ նույն ընկալիչների վրա այնպես, ինչպես իսկական հորմոնները և լավացնում օրգանիզմի վիճակը: Կինը դադարում է անընդմեջ քրտնելուց և արյունալեցումներից, նրա հոգեվիճակն ավելի կայուն է դառնում, սեռական ցանկությունը նորից է դրսևորվում, իակ դա քիչ կարևոր գործոն չէ ընտանիքի կայունության համար:

 

Կինն ինքը կարող է նկատել արդյունքը և դեմքի, և մազերի վրա, իսկ դա թույլ է տալիս նրան բարձրացնել ինքնագնահատականն ու կյանքի տոնուսը : Բացի այդ, կարգավորվում է զարկերակային արյան ճնշումը,  սրտի աշխատանքն ու նյարդային համակարգը:

 

Բժիշկը յուրաքանչայուր կնոջ համար անհատական ձևով ընտրում է անհրաժեշտ պատրաստուկը, հաշվի առնելով առողջական վիճակն ու կլիմաքսի փուլերը: Ներկայումս գոյություն ունեն ֆիտոէստրոգեների լայն ընտրություն, հարկ է միայն հաշվի առնել չափաքանակները:

 

Կլիմաքսի կանխարգելման մի քանի խորհուրդներ

 

  • Հրաժարվել վնասակար սովորություններից

 

Շատ կարևոր է, առաջին հերթին, հրաժարվել ծխելուց` այն փչացնում է մաշկի գույնը և արագացնում ծերացման գործընթացը: Ծխելն այլևս նորաձև չէ, վտանգավոր է և ուժեղացնում է կլիմաքսի դրսևորումները:  Նույնը վերաբերում է նաև  ալկոհոլի չափից ավելի օգտագործմանը:

 

  • Խուսափել արևի տակ երկար մնալուց

 

Քառասուն տարեկանից բարձր կանանց խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անցկացնել լողափերին և չափից ավելի շատ արևայրուք ընդունել: Այն չորացնում է մաշկը, հանգեցնելով վաղաժամ կնճիռների: Շատ կարևոր է հրաժարվել նաև ցածր կալիորականությամբ սննդակարգերից:

 

  • Պահպանել նյարդերը

 

Կինն իրեն պետք է պահպանի սթրեսներից և մտածի սեփական առողջության մասին: Կօգնեն սպորտդահլիճներում մարզումները. ակտիվ ծանրաբեռնվածությունները կձգեն մկաններն ու կօգնեն նիհարել: Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունները հնարավորինս պետք է չափավոր լինեն:

 

  • Ճիշտ սնվել

 

Առողջության և գեղեցկության համար կարևոր է սնվել B և E  խմբի վիտամիններով, բջջանքով և միկրոտարրերով հարուստ մթերքով: Դրանք բանջարեղենային աղցաններն են, շիլաները, ընկուզեղենը, մրգերն ու հատապտուղները: Նվազագույնի հասցնել աղի և շաքարի օգտագործումը, կծու համեմունքներն ու յուղոտ ուտեստները:

 

  • Հետևել առողջությանը

 

Կարևոր է նախակլիմաքսային և կլիմաքսային ժամանակաշրջանում պարբերաբար այցելել թերապևտին և հետևել առողջական վիճակին: Իրենց մասին կարող են հիշեցնել «հին վերքերը»` քրոնիկական հիվանդությունների սրացման ձևով:  Հարկ է արյան մեջ ստուգել հեմոգլոբինը և լեյկոցիտների քանակությունը` արյունն օրգանիզմը պաշտպանում է ինֆեկցիաներից և թթվածին ու սնունդ է տալիս դրան և, շատ կարևոր է, որ այն առողջ լինի:

 

Նույնիսկ, եթե ձեզ լավ եք զգում, ապա տարին մեկ-երկու անգամ գինեկոլոգին այցելելը տեղին կլինի, հատկապես 45-ից մինչև 55 տարեկան հասակը. սա կնոջ մոտ ֆիզիոլոգիական կլիմաքսի սկսման միջին տարիքն է:

 

Եվ միշտ հիշեք. կլիմաքսը ձեր կյանքի փուլերից մեկն է և միայն դուք կարող եք այն ավելի դյուրությամբ հաղթահարել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. lekpravda.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ